News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բրիտանական հեռուստաալիքը տարբեր երկրներում մարդկանց սննդի վերաբերյալ ծրագրերի շարք է թողարկել: Լրագրողներ Ջիմի Դոեթրին եւ Քեյթ Քիլթոնը շատ երկրներ են այցելել եւ միջին վիճակագրական քաղաքացու սննդի վերաբերյալ տեղեկություններ են հավաքել, իսկ դիետոլոգները, վերլուծելով այդ տվյալները, կազմել են առողջարար սնունդ նախընտրող երկրների վարկանիշը:

Բոլորի համար անսպասելիորեն առաջին տեղը զբաղեցրել է Իսլանդիան՝ փոքր հյուսիսային երկիրը, որտեղ չկան մրգային  պարտեզներ, ընդարձակ արոտավայրեր: Դրա հետ մեկտեղ, Իսլանդիայում արագ սնունդը ժողովրդավարություն չի վայելում:

Իսլանդիայի բնակիչները շատ թարմ ձուկ, որակյալ միս, եւ կաթնամթերք են սպառում: Այստեղ շաքարը համեմատաբար քիչ է օգտագործվում, հաղորդում է Kedem-ը:

Իտալիան եւ Հունաստանը՝ միջերկրածովյան դիետայի հայրենիքները, երկրորդ եւ երրորդ տեղում են հայտնվել: Լավագույն տասնյակի մեջ են մտել նաեւ Ճապոնիան, Շվեդիան, Նորվեգիան, Դանիան, Պանաման, Ֆրանսիան, Իսպանիան եւ Հոլանդիան:

Ամենասխալ կերպով սնվում են Մարշալյան կղզիներում, որոնց բնակիչները ամբողջությամբ կախված են ԱՄՆ-ի սննդամթերքի մատակարարումներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ