News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարսելի մասնավոր դպրոցի տնօրենը լուծել է սովորողների շրջանում սոցիալական սադրանքների խնդիրը:

Սեպտեմբերից շքեղ կամ պարզապես թանկ բրենդները այստեղ կարգելվեն: Աշակերտների հագուստ պետք է առավելագույնս պարզ լինի:

Տնօրենը նշել է, որ ծնողները առանց այդ էլ վճարում են ուսուցման համար: Ընդ որում, ուսուցման արժեքը դպրոցում տատանվում է՝ կախված ընտանիքի նյութական վիճակից, հաղորդում է Euromag-ը:

Դպրոցի տնօրինությունը փորձում է խուսափել այն իրավիճակից, երբ ուսուցման համար 50 եվրո վճարող ընտանիքը ստիպված պետք է գումար հայթայթի Վանեսա Բրունոյից կոստյում գնելու համար, որպեսզի հասակակիցների շրջանում իր երեխայի լավագույն ինտեգրումն ապահովի:

Ղեկավարությունը միեւնույն համազգեստը կրելու որոշում չի ծրագրում, քանի որ չի ցանկանում սահմանափակել աշակերտների՝ սեփական ոճը գտնելու ազատությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ