News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հիվանդանոցից, hուլիսի 8-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 58-ամյա Միքայել Մ.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է վրաերթի հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ pարզել է, որ հուլիսի 7-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում, դեռեւս չպարզված վայրում, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Միքայել Մ.-ին` պատճառելով նշված վնասվածքը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 8-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Միքայել Մ.-ին Բալահովիտ գյուղում գտնվող ռեստորանի մոտ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 46-ամյա Գագիկ Խ.-ն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ` Գագիկ Խ.-ն հուլիսի 8-ին, ժամը 19.40-ին, ներկայացել է բաժին:

Կատարվում է քննություն:

Տպել
Ամենաշատ