News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հարավկորեական LG ընկերությունը ներկայացրել է KizON անվանմամբ գաջետը, որը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների եւ տարրական դասարանների աշակերտների  համար: Սակայն գործնականում սարքն ավելի շատ ծնողների համար է, քանի որ թույլ է տալիս իմանալ երեխաների գտնվելու վայրը՝ սմարթֆոնի կամ պլանշետի օգնությամբ, հայտնում է  Engadget-ը:

Սարքը ժամացույցի տեսք ունի, համալրված է 3G, GPS и Wi-Fi մոդուլներով:

Ծնողները կարող են նաեւ զանգահարել երեխաներին եւ լսել՝  ինչ է կատարվում նրանց  շուրջը: Նրանք նաեւ ազդանշան կստանան, եթե երեխաների մոտի սարքի լիցքը պարպվի ծայրագույն աստիճանի:

Սարքերն արդեն շուկայում են: Որոշները թույլ են տալիս իմանալ երեխայի գտնվելու վայրը, այլ տեսակներն օգնում են նրանց հետ կապ հաստատել: Դրանք տարբեր տեսքով են՝ ժամացույցներ, թեւնոցներ, կախազարդեր եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ