News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արտասահմանյան մամուլը այս տարվա հունվարին Յուտա նահանգի Սփենիշ-Ֆորք քաղաքում տեղի ունեցած ողբերգության մասին նյութ է հրապարակել, որտեղ Ջոշուա Բորեն անունով 34-ամյա ոստիկանը կրակել է կնոջ՝ 32-ամյա Քելլի Բորենի եւ 5 եւ 7 տարեկան երկու երեխաների վրա, որից հետո ծառայողական զենք ուղղել իր վրա:

Այժմ իրավապահ մարմինները գործի քննություն են վարում, հաղորդում է NEWSru.co.il-ը:

Հոդվածում նշվում է, որ Բորենը վայելում էր կոլեգաների վտահությունն ու հարգանքն, նրան անվանում էին «փափուկ արջ»՝ ընդգծելով բարեսրտություն ու հուսալիությունը:

Սակայն քննության ժամանակ պարզվել է, որ արտաքինը խաբուսիկ է՝ բարի եւ կարեկից մարդու դիմակի տակ թաքնվել է խելագար ու ագրեսոր, ով պարբերաբար բռնության է ենթարկել իր կնոջը եւ դրանք տեսագրել:

Հոգեկան շեղումների պատճառը մանկական տարիքի բացասական փորձն էր. Ջոշուան եղել է մանկապիղծի զոհ եւ թմրամոլ: Հոգեբանները այն եզրահանգմանն են եկել, որ Բորենի էմոցիոնալ զարգացման մակարդակը համապատասխանում էր երեք տարեկան երեխայի մակարդակին:

Ոստիկանի կինը վերոնշյալ տեսագրություններն հայտնաբերելուց հետո, որոշել է ամուսնալուծվել, ինչը կատաղեցրել է Բորենին եւ նման ողբերգության հանգեցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ