News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Լա-Քրեսենթե քաղաքում հայ Ադամ Շահինյանը լոտոյի խաղարկությամբ ավելի քան 280 հազար դոլար է շահել: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը: Երբ տղամարդն իմացել է, որ շահել է «Fantasy 5» լոտոյով, որի տոմսը գնել էր Լա-Քրեսենթեում, նա ցատկել է իր մեքենան ու գնացել այնտեղ՝ փոխարեն գնա եւ տանը համացանցում ստուգի տոմսի համարները:

Նա հարցրել է խանութի վաճառողից, թե արդյոք ինչ-որ մեկն արդեն դիմել է մրցանակը ստանալու համար, որից հետո տոմսերի ավտոմատի օգնությամբ ստուգել է իր տոմսը: Պարզվել է, որ 286.539 դոլար է շահել: «Ես սկսեցի ցատկել: Չէի կարողանում հավատալ»,- պատմել է Շահինյանը: Նա ծրագրում է իր շահույթն օգտագործել տեղական բիզնեսում ներդնելու համար: «Լա-Քրեսենթեն հիանալի փոքր քաղաք է, եւ ես ցանկանում են ներդնել տեղական տնտեսության մեջ: Ինձ այստեղ դուր է գալիս»,- նշել է տղամարդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ