News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայում կոկաին տեսակի թմրանյութ բնակչության շնչի հաշվարկով օգտագործում են ավելի, քան այլ երկրներում: Այդպիսին են ՄԱԿ-ի հետազոտությունների արդյունքները: Այսպես, Շոտլանդիայի յուրաքանչյուր 42 բնակչից մեկը կոկաին է օգտագործում: Անգլիայում եւ Ուելսում այդ ցուցանիշը 50-ը 1-ի հարաբերակցությամբ է:

Շոտլանդիան շրջանցել է Ավստրալիային, ԱՄՆ-ին, Ուրուգվային եւ Իսպանիային: Իսկ ահա էքստազիի օգտագործման ցուցանիշով այս երկիրը երրորդ տեղում է: STV News-ի փոխանցմամբ, ամենից շատ էքստազի գործածում են Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում, իսկ Շոտլանդիային հետեւում են Անգլիան եւ Ուելսը: Շոտլանդիայում էքստազի օգտագործում է յուրաքանչյուր 59-րդ բնակիչը, իսկ Անգլիայում եւ Ուելսում՝ յուրաքանչյուր 75-րդը:

Եթե դեռ վերջերս կոկաինը համարվում էր հարուստ մարդկանց արտոնությունը, ապա 1990-ականների կեսերից դրա գինը սկսել է ընկնել: Հիմա կոկաին կարելի է հեշտությամբ ձեռք բերել քաղաքների մեծ մասում: Ըստ MedDaily.ru-ի, շոտլանդական իշխանություները համաձայն չեն ներկայացված զեկույցի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ