News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սենթ-Լուիսի (ԱՄՆ) համալսարանի հոգեբանները հանգել են եզրակացության, որ սթրեսով կարող են վարակվել անծանոթներից: Այդ հետազոտության մասին է պատմում « Mail Online »-ը: Ընդ որում, եթե ոմանց նման «երկրորդական» սթրեսը ստիպում է  նյարդայնանալ, ապա մյուսները կարող են իրենց հերոսի պես պահել: Հոգեբաններն ապացուցել են հետեւյալ կերպ: Նրանք կամավորների խումբ են հավաքել եւ ոմանց խնդրել են հանդես գալ ժողովրդի առաջ, կամ մտքում մաթեմատիկական գործողություններ կատարել, քանի դեռ մյուսները հետեւում էին նրանց, հաղորդում է «Վոկրուգ սվետա»-ն:

Զուգահեռ գիտնականները համեմատել են սթրեսի հորմոն կորտիզոլի մակարդակը կամավորների արյան մեջ, սթրեսի հետ կապված էնիզմային մակարդակը թքի մեջ՝ ինչպես ելույթ ունեցողների, այնպես էլ հանդիսատեսի: Վերլուծությունը ցույց է տվել, որ հանդիսատեսի սթրեսը համամասնական է ելույթ ունեցողի սթրեսի հետ, ընդ որում մասնակիցների սեռը նշանակություն չուներ: Գիտնականները կարծում են, որ սթրեսը կարող է փոխանցվել ձայնի, դեմքի արտահայտության, կեցվածքի, նույնիսկ բույրի միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ