News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է, թե ադրբեջանական ուժերը Քարվաճառից 14-ամյա տղայի են գերեվարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե ադրբեջանական ուժերը Քարվաճառի ուղղությամբ իրականացրած դիվերսիոն հարձակման հետևանքով գերեվարել են տեղի հովվի 14-ամյա որդուն:

«Նման բան տեղի չի ունեցել, այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: Ապատեղեկատվություն է»,- ասաց նա:

Հովհաննիսյանը նաեւ մեկնաբանություններ չարեց դիվերսիոն հարձակման վերաբերյալ:

Նշենք, որ Armlur.am-ը այսօր՝ հուլիսի 9-ին տեղեկատվություն էր տարածել, որ չորս ադրբեջանցի դիվերսիոն հարձակում են իրականացրել Քարվաճառի (Քելբաջարի) ուղղությամբ: Հայ սահմանապահները կարողացել են դիվերսանտներին արագ հետ մղել, սակայն ադրբեջանցիները գերեվարել են 14-ամյա մի պատանու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ