News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի մեկնաբանում ֆրանսիական ընկերության կողմից Ադրբեջանին արբանյակ վաճառելու լուրը:

Հուլիսի 9-ին հայ-ադրբեջանական սահմանային հենակետերից մեկում կայացած մամուլի ասուլիսում նախարարին հարց ուղղվեց Ռուսաստանի, իսկ հիմա էլ՝ Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենքի ու հետախուզական նպատակներով օբյեկտների վաճառքի մասին:

Ռուսաստանի մասով նախարարն ընդգծեց, որ հայ-ռուսական ռազմական եւ ռազմա-տեխնիկական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Սեյրան Օհանյանի խոսքով, մտավախությունները հասկանալի են: Նա, միաժամանակ, վստահեցրեց, որ հակառակորդին զենք վաճառելու գործընթացը վերահսկվում է, ընդ որում՝ ինչպես հայկական, այնպես էլ փոխանցող կողմից:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին. նախարարը նրբանկատորեն նշեց, որ յուրաքանչյուր օբյեկտ, որոնք նախատեսված են քաղաքացիական նպատակների համար, բայց հնարավորություն ունեն օգտագործվել ռազմական նպատակներով, հենց այդպես էլ կարող են օգտագործվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ