News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարությունը որեւէ լրացուցիչ տեղեկություն չունի ադրբեջանական կողմում գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի մասին:

Հուլիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ Հակոբ Ինջիղուլյանի մասին տեղեկատվությունը ստացվում է միջազգային կառույցի (ԿԽՄԿ) միջոցով:

Շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանում գերության մեջ է հայտնվել 2013 թվականի օգոստոսի 8-ին: Ադրբեջանական կողմի պնդմամբ, զինվորը ցանկություն է հայտնել հանձնվել երրորդ երկրի: Ամեն դեպքում, անցյալ տարիների փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանում գերիների նկատմամբ ճնշում են գործադրում՝ նպատակով ունենալով թույլ չտալ նրանց վերադարձը Հայրենիք:

Հիշեցնենք նաեւ, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է ուղղակի շփումներից: Այդ պատճառով տեղեկությունների փոխանակումը տեղի է ունենում ԿԽՄԿ-ի միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ