News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վարչապետը չի կարող որեւէ մեկի հետ խնդիր ունենալ։ Այս մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին ասաց այսօր՝  հուլիսի 9-ին, Շիրակի մարզ կատարած այցելության ժամանակ՝ հերքելով մամուլում տարածված տեղեկությունները, թե ինքը խնդիրներ ունի ուժային կառույցների ղեկավարների հետ։

«Էդ դուք եք  հորինում, ես որեւէ  մեկի հետ խնդիր  չեմ ունեցել , չի էլ եղել նման բան, եւ, ընդհանրապես, ուժային կառույց ի՞նչ է նշանակում ՝ հարաբերական հասկացություն է։ Ցավոք սրտի, միշտ ճիշտը չեն գրում մամուլում։ Եթե հասարակության ճիշտն ասվի, նման խնդիրներ չեն առաջան։ Վարչապետը չի կարող որեւէ մեկի հետ խնդիր ունենալ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։

Վարչապետի խոսքով՝ ինքն աշխատում է առանց որեւէ մեկի հետ լարվածության, ինքը երբեւէ խնդիր չի ունեցել որեւէ մեկի հետ, «բոլոր ժամանակներում աշխատել է թափանցիկ  ու համագործակցել , բոլորի տեսակի կառույցների ղեկավարների հետ»։

«Լարվածությունն ի՞նչ է, այն մեր երկրի ղեկավարների համար չէ, մենք աշխատում ենք համերաշխ գործելաոճով», - NEWS.am –ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ  ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի հետ Հովիկ Աբրահամյանի լարվածության պատճառն այն է, որ վերջինս, լինելով կառավարությանն առընթեր մարմնի ղեկավար, ըստ էության, չի ենթարկվում Աբրահամյանին: «Իսկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ լարվածությունը շատ հին է, գալիս է 1996 թվականից, եւ ինչպես ասում են՝ Աբրահամյանը մինչեւ հիմա չի կարողանում «մարսել»  Գասպարյանի մի արտահայտությունը, բացի այդ՝ ոստիկանապետը եւս չի ենթարկվում վարչապետին: Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հարաբերություններին, ապա դրանք էլ լարվել են, քանի որ Արգամիչը մտածում է, որ Օհանյանն «աչք ունի» իր պաշտոնի վրա»- գրել էր թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ