News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը հուլիսի 10-ին, ժամը 00.39-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղում՝ լամպերի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել վթար: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Տոյոտա լենդ կրուզեր» մակնիշի 32 LO 860 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արտաքին լուսավորման սյանը:

Վարորդ` 1982 թ. ծնված Ա. Խ.-ն եւ ուղեւոր` 1978 թ. ծնված Ս. Մ.-ն տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:
Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը բավարար է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Տպել
Ամենաշատ