News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի դատարանը Բեյսբոլի գլխավոր լիգայի «Լոս Անջելես Դոդջերս» թիմին մասնակի պատասխանատու է ճանաչել իր երկրպագուների կողմից ամերիկացի Բրայան Սթոուին խոշտանգելու գործում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ատենակալները 2011թ. մարտին Լոս Անջելեսի մարզադաշտում որոշիչ խաղի ժամանակ անվտանգությունն ապահովելու հարցում թիմի վերաբերմունքը անփույթ է անվանել:

Ամերիկյան Սանտա Կրուս քաղաքի բնակիչ, երկու երեխաների հայր Սթոուն, «Սան Ֆրանցիսկո Ջայենթսի» խորհրդանիշով մարզաշապիկ հագած, խաղից հետո ծեծի էր ենթարկվել մարզադաշտի ավտոկայանատեղում:  Հարձակվողները գլխի բազմաթիվ վնասվածքներ էին հասցրել Սթոուին, վնասել գլխուղեղը, այժմ նա առանց կողմնակի օգնության չի կարողանում տեղաշարժվել եւ հազիվ է խոսում:

Լոս Անջելեսի դատարանը որոշել է, որ թիմը եւ հարձակվողները Սթոուին  պետք է 18 մլն դոլարի փոխհատուցում վճարեն, ընդ որում՝ «Դոդջերս» թիմը կվճարի նշված գումարի 25 տոկոսը, իսկ հարձակվողները, ովքեր ընդունել են իրենց մեղքը եւ դատապարտվել չորս տարի, ութ ամիս  ազատազրկման, պետք է վճարեն 37,5-ական տոկոս:

Ըստ Սթոուի փաստաբանի՝ իր պաշտպանյալը պետք է ստանա 15 միլիոն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ