News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նեպալի Բհարաուլ գյուղի բնակչուհին կախվել է՝ ԱԱ կիսաեզրափակիչում  Գերմանիա-Բրազիլիա հանդիպման արդյունքների թեմայով ընտանիքի անդամների հետ ընդհարվելուց հետո, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով The Himalayan Times-ը:

Բրազիլիայի հավաքականի 15-ամյա երկրպագուհի Պրագյա Թհապան խաղը դիտել է ընկերների հետ: Տեղի ոստիկանները հայտնել են, որ  Գերմանիայի հավաքականի 7-1 հաշվով հաղթանակից հետո ընկերները սկսել են աղջկա հետ կատակել այդ թեմայով, եւ նա տուն է գնացել:

Գալով տուն՝ Պրագյան վիճել է Գերմանիայի հավաքականի երկրպագու քրոջ հետ: Վեճին միջամտել է մայրը, որը եւս  պաշտպանել է Գերմանիայի հավաքականին: Աղջիկը չի դիմացել էմոցիոնալ լարմանը եւ կախվել իր սենյակում:

Հիշեցնենք, Գերմանիան Բրազիլիային հաղթելուց հետո դուրս է եկել առաջնության եզրափակիչ եւ մրցելու է Արգենտինայի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ