News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան Տոկիոյին  է տրամադրել 30  ճապոնացիների  ցուցակը, որոնք նախորդ դարի 70-80-ական թվականներին առեւանգվել էին հյուսիսկորեական հատուկ ծառայությունների կողմից եւ մինչ այժմ գտնվում են Կորեայի հյուսիսում:

Այս մասին հայտնում է Nikkei թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները:

Ըստ նրանց՝ ցուցակը փոխանցվել է  հուլիսի 1-ին կայացած երկկողմ բանակցությունների ժամանակ:

Ճապոնիայի իշխանությունները հայտնել են, որ այն «երկու երրորդով» է համապատասխանում Տոկիոյի ունեցած տվյալներին:

Միեւնույն ժամանակ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան հերքել է Nikkei-ի հրապարակումը:

Ըստ մի շարք փորձագետների՝ Տոկիոն խիստ նյարդային է վերաբերվում  առեւանգվածների հարցով բանակցություններին եւ չէր ցանկանա, որպեսզի որեւէ տեղեկություն ազդեր դրանց վրա: 

2002 թ. ԿԺԴՀ-ն խոստովանել էր, որ իր հատուկ ծառայությունները ճապոնացիներին բռնի տարել են Կորեայի հյուսիս: Փհենյանը կազատի այդ մարդկանցից հինգին,  իսկ մնացածները, ըստ երկրի իշխանությունների, կամ մահացել, կամ ինքնասպան են եղել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այնինչ Տոկիոն կարծում է, որ Հյուսիսային Կորեայում առնվազն 12 պատանդ է գտնվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ