News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պեկինում տապի պատճառով բնակիչները գրավել են հզոր օդորակիչներով զինված «Իկեա» հիպերմարկետը: Չինացիները հանգստանում են ցուցադրվող կահույքի վրա, սական խանութի ղեկավարությունը որոշել է ոչ մի քայլ չձեռնարկել ոչինչ չգնող «գնորդների» նկատմամբ:

Հուլիսյան շոգերին Չինաստանի բնակիչների շրջանում նորաձեւ է դարձել քնել «Իկեա»-ում, քանի որ հսկայական տարածքը հովացվում է, իսկ սրահներում ցուցադրված բազմոցներն ու մահճակալները շատ հարմար են հանգստանալու համար:

Տապի խնդրի լուծման ոչ ստանդարտ որոշմանը պեկինցիները դրդել են կենսապայմաները: Քաղաքի բնակիչների մեծ մասն ապրում են առանց օդորակիչների հին, տոթ բնակարաններում, հաղորդում է Lenta.ru-ն:

Խանութի ղեկավարությունը չի խոչընդոտում կահույքի սրահներում հանգստացող չինացիներին: Թեեւ նրանք ոչինչ չեն գնում, այդուհանդերձ շվեդական բրենդի շուկայագետները միտված են գնորդների նկատմամբ ցուցաբերած բարությունը ապագայում վաճառքի ծավալների աճին գրավական դարձնելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ