News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության եզրափակչին ներկա չի լինելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանը:

«Ռուբեն Հայրապետյանը եզրափակչին չի մեկնելու, նա Հայաստանում է, Արցախում է եւ չի պատրաստվում Բրազիլիա մեկնել: Իհարկե, ֆուտբոլի ֆեդերացիաների բոլոր նախագահներին եզրափակչին ներկա լինելու հրավեր լինում է, սակայն պարոն Հայրապետյանը չի գնալու»,- ասաց նա:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 10-ին գրել էր. «ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատրաստվում է մեկնել Բրազիլիա՝ մասնակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ռ. Հայրապետյանը ցանկանում է Սերժ Սարգսյանի հետ այդ օրը միասին լինել Բրազիլիայում»:

Տպել
Ամենաշատ