News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակը փոխելու հույսը կապում է միայն քաղաքացիական նախաձեռնությունների հետ:

«Ամեն օր ցույցեր են լինում, ամեն օր տարբեր քաղաքացիական նախաձեռնությունները բողոքի ակցիաներ են կազմակերպում, սակայն չկա համախմբվածություն: Հույս ունեմ, որ արդեն աշնանը միասնական կգործեն մեր քաղաքացիական նախաձեռնություններն ու արդյունքի կհասնեն: Իսկ քաղաքական դաշտը լղոզված է: Քաղաքական դաշտում ավանդական է դարձել, որ մայիսից սկսած` ասում ենք` թեժ աշուն է սպասվում, այսինքն քառյակը 12 պահանջ է ներկայացրել եւ հայտարարում է, թե մեծ հանրահավաք է լինելու: Տեսնենք, թե ինչ կլինի»,- այս մասին այսօր` հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Արզումանյանի խոսքով` իրենց համար այնուամենայնիվ անհասկանալի է, որ ընդդիմադիր տերմինը հանվում է քաղաքականությունից, հետեւաբար ինքը երբեք չի համագործակցի «հրաշալի քառյակի» հետ. «Ես որպես քաղաքացի, 88 թվականից բոլոր տեսակի պայքարների մասնակցում ենք եւ շարունակելու ենք մասնակցել»:

Լրագրողների հարցին` արդյոք հնարավոր է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը կամ համագործակցությունը քաղաքական ուժերի հետ. «Ժողովուրդը դժվար թե այսքան շուտ մոռանա Ռոբերտ Քոչարյանի հանցագործությունները: Իսկ Ռոբերտ Քոչարյանն իր կարգավիճակը բնութագրել էր` որպես երիտասարդ թոշակառու, այնպես որ թող վայելի իր թոշակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ