News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շանթ Հարությունյանի ձերբակալությունից հետո ոստիկանությունը սկսել է ավելի ագրեսիվ վարք դրսեւորել քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ: Այս մասին այսօր` հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` անդրադառնալով ոստիկանների բռնի գործողություններին բողոքի ակցիաների ժամանակ:

«Նախկին իշխանությունները վախենում էին կուսակցական պայքարից, սակայն նրանց հաջողվեց աղճատել, լղոզել քաղաքական դաշտը, եւ հանկարծ հայտնվում են քաղաքացիներ, ովքեր սկսում են պայքարել իրենց իրավունքների համար: Իսկ նոյեմբերի 5-ից հետո, երբ ձերբակալվեցին Շանթ Հարությունյանն ու իր ընկերները, ոստիկաններն ավելի բիրտ գործողությունների անցան, իսկ դատական նիստերի միջոցով էլ փորձում են վախեցնել մարդկանց»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտին` պատգամավորը նշեց, որ մարդիկ սովոր են սկզբում թունդ ընդդիմադիր ձեւանալ, իսկ այնուհետեւ էլ մտնել ՀՀԿ ցուցակների մեջ եւ հայտնվել խորհրդարանում:

«Օրինակ` հայտնի ժողգործիքը»,- կարճ ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ