News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հույս ունի, որ Հայաստանը երբեք չի անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը:

«Հույս ունեմ, որ հավերժ կերկարաձգվի անդամակցումը: Միության երկրներից Ղազախստանն ու Բելառուսը ոչ մի հետաքրքրություն չունեն` մեր անդամակցության հետ կապված` ոչ տնտեսական, ոչ քաղաքական: Իսկ արդեն Ռուսաստանը քաղաքական շահեր ունի. Ուկրաինային կորցնելուց հետո նրանք ամեն ինչ անում են, որ գոնե Ադրբեջանն անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը»,- այս մասին այսօր` հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Նրա խոսքով` վերջին շրջանում սահմանի լարվածությունը նույնպես կապված է ԵՏՄ-ին անդամակցելու հետ:

«Ադրբեջանը սկսել է գրոհել այն կողմից, որտեղ վերջին տարիներին համենայն դեպս լարված չի եղել, օրինակ հենց Նախիջեւանի սահմանին կրակելն ու զինծառայողների սպանելը: Ես միշտ եմ ասել, որ Ադրբեջանը երբ համոզվի, որ ինքը կարող է հարցը լուծել ռազմի դաշտում, նույն օրն էլ պատերազմ կհայտարարի: Սա նշանակում է, որ մենք պետք է մշտապես պատրաստ լինենք պատերազմի»,- ավելացրեց նա:

Նշենք, որ վերջին շրջանում բավականին լարված է հայ-ադրբեջանական սահմանը: Հակառակորդը ժամանակ առ ժամանակ կրակ է բացում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Շատ վերլուծաբաններ այս լարվածությունը կապում են ԵՏՄ-ին անդամակցելու հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ