News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համակարգող Դեսպինա Աֆենտուլին լռությամբ շրջանցել է այն հարցը՝ արդյո՞ք հարեւան պետության սահմանի շրջափակումը մտնում է այն սկզբունքների մեջ, որով առաջնորդվում է դաշինքը։

Այսօր՝ հուլիսի 10-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսին ՆԱՏՕ-ի ներկայացուցչին հարց է տրվել, թե Թուրքիան Հայաստանի հետ սահմանակցող ՆԱՏՕ-ի միակ երկիրն է, որ արդեն երկու տասնամյակ շրջափակում է Հայաստանի հետ իր սահմանը եւ պատրաստվում է Ադրբեջանի հետ ռազմական օգնության համաձայնագիր ստորագրել։ Ի պատասխան՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը երկար պատմել է, որ դաշինքն իր հարաբերությունները կառուցում է՝ յուրաքանչույր երկրի առանձնահատկություններից ելնելով։ Համապատասխանաբար, յուրաքանչյուր երկիր ինքն է սահմանում ինտեգրման աստիճանն ու հարաբերությունների մակարդակը։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը ընդգծեց, որ դաշինքը հարգում է բոլոր երկրներին, նրանց տարածքային ամբողջականությունն ու անկախությունը։ Ընդ որում՝ դաշնակից երկները ընդհանրապես պարտավոր չեն ենթարկեցնել իրենց որոշումները ՆԱՏՕ-ի կարծիքին։ Այդուհանդերձ, արտաքին քաղաքականությունը չպետք է հակասի ՆԱՏՕ-ի ընդհանուր սկզբունքներին։

Հարցին՝ հարեւան երկրների սահմանների շրջափակումը, ինչպես նաեւ այն, որ Թուրքիան օգնում է Հայաստանի դեմ նոր պատերազմի պատրաստվող Ադրբեջանին, բխո՞ւմ է արդյոք ՆԱՏՕ-ի սկզբունքներից, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն նման հաշվարկներ չունի։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն տեղյակ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնություններին եւ նախկինում նպաստել է հարաբերությունների կարգավորման ուղիների  որոնման փորձերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ