News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իտալական թանգարանները յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակի անվճար են աշխատելու:

Որոշումը վերաբերում է Իտալիայի բոլոր թանգարաններին եւ հնագիտական հուշարձաններին: Այս կերպ իշխանությունները նպատակ ունեն ավելացնել թանգարաններ այցելությունների թիվը եւ բնակիչների ուշադրությունը հրավիրել երկրի մշակույթի հանդեպ:

Մշակութային ժառանգության նախարար Դարիո Ֆրանչեսկինիի խոսքով, իրենք նպատակ ունեն ավելի լավ յուրացնել Իտալիայի մշակութային ժառանգությունը՝ գրավելով ոչ միայն արտասահմանցի զբոսաշրջիկներին, այլեւ տեղի բնակիչներին:

Վիճակագրական վերջին տվյալների համաձայն, անվճար օրերին սպասվում է թանգարաններ եւ մշակութային այլ վայրեր այցելությունների կրկնապատկում: Euromag-ի փոխանցմամբ, անցած կիրակի մեծ ճանաչում են վայելել հատկապես Պոմպեյն ու Կոլիզեյը:

Միաժամանակ, սովորական օրերին Իտալիայի թանգարանների մուտքի տոմսերի գինն աճել է, իսկ 65 տարեկանից բարձր անձանց համար արտոնությունները՝ վերացվել, ինչի նպատակը բյուջե ավելի շատ միջոցներ ներգրավելն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ