News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայերը հեղափոխական ազգ չեն, հուլիսի 10-ի մամուլի ասուլիսում տեսակետ է հայտնել «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը՝ վերլուծելով հանրապետությունան մարզերում բարեկեցության մակարդակը պարզելու համար անցկացված հարցման արդյունքները:

Հարցին, թե ի՞նչ մեթոդների կդիմեն սոցիալական սուր խնդիրը լուծելու համար, պատասխանողների 20%-ը (23,5%-ը՝ Երեւանում) նշել է «զանգվածային ցույցերի եւ ստորագրահավաքների»: Առանց ֆիզիկական ուժ գործադրելու բողոքի գործողությունների է պատրաստ  հանրապետության բնակչության 5% -ը (7,5%-ը՝ Երեւանում):  Ֆիզիկական ուժ գործադրելով բողոքի, ինչպես նաեւ հեղափոխական գործողությունների է պատրաստ 15% -ը (16%-ը՝ Երեւանում): Քաղաքացիների 60%-ն էլ դժվարացել է պատասխանել այս հարցին:  «Ուսումնասիրությունից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ  իրադրությունը փոխելու համար  որեւէ գործողության է պատրաստ միայն երկրի  յուրաքանչյուր վեցերորդ քաղաքացին, մյուսները նախընտրում են դիտորդի դերում լինել», - նշել է Ադիբեկյանը:

Նշենք, որ տվյալ հարցումն իրականացվել է այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին: Մասնակցել է ՀՀ 5000 քաղաքացի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ