News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Forbes-ը առաջին անգամ կազմել է ԱՄՆ ամենահարուստ 185 կլանների ցանկը, որոնցից յուրաքանչյուրի ունեցվածքը կազմում է առնվազն 1 միլիարդ դոլար: Նրանց ընդհանուր ունեցվածքը գնահատվում է 1,2 տրիլիոն դոլար: Նրանցից շատերը շարունակում են ակտիվ զբաղվել բիզնեսով, ոմանք իրենց փողերը պարզապես ժառանգել են  նախնիներից: Նրանք գրեթե բոլորն էլ կապ ունեն ամերիկյան ամենահայտնի ընկերությւոնների եւ ապրանքանիշների հետ, օրինակ՝ Jack Daniel’s-ը, L.L. Bean-ը, Getty Oil-ը, Hallmark-ը եւ Budweiser-ը:

ԱՄՆ եւ աշխարհի ամենահարուստ ընտանիքը Ուոլթոններինն է, որի անդամներից են Wal-Mart սուպերմարկետների ցանցի հիմնադիր Սեմ Ուոլթոնի երեք որդիները: Ուոլթոնի բիզնեսը հիմնվել է 1962 թ. Արքանզաս նահանգում,   նրանց ունեցվածքը գնահատվում է 152 միլիարդ դոլար:

Ամերիկայի ամենահարուստ ընտանիքների տասնյակի ամենավերջում Դանքան ընտանիքն է (25,4 միլիարդ դոլար), որը հաշիվներ ունի էներգետիկ հատվածում, փոխանցում է  «Ռոսբալտը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ