News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 10-ին ընդունեց ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին:

Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց Հայաստանի հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ եւ կարեւորեց խորհրդարանների միջեւ հարաբերությունների սերտացումն ու հետագա ամրապնդումը՝ նշելով, որ հայ-բրիտանական միջխորհրդարանական կապերը հաստատվել են 1992 թվականին, երբ Միացյալ Թագավորության խորհրդարանում ստեղծվեց բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խումբը: Գալուստ Սահակյանը կարեւոր համարեց միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Քեթրին Լիչը նշեց, որ ՄԹ մեծ կարեւորություն է տալիս խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացմանը: Նրա խոսքով` հայ խորհրդարանականների՝ այս օրերին ընթացող այցը Մեծ Բրիտանիա նոր լիցք կհաղորդի միջխորհրդարանական կապերին եւ կամրապնդի փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին, Հայաստան -ԵՄ համագործակցությանը, կարեւորվեց առեւտրատնտեսական կապերի զարգացումը: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ բրիտանացի խորհրդարանականները կմասնակցեն 2015թ. ապրիլին Երեւանում կայանալիք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ