News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«HSBC Հայաստանը» այսօր՝ հուլիսի 10-ին մրցանակներ շնորհեց 2013թ. ընթացքում Առեւտրի ֆինանսական ոլորտում լավագույն արդյունք  գրանցած իր չորս հաճախորդներին։  Ատեւտրի ֆինանսավորման լավագույն հաճախորդ անվանակարգում «Միջազգային առեւտրի մրցանակ» շնորհվեց «Դերժավա-Էս Խումբ» ընկերությանը, «Լավագույն նորեկ հաճախորդ» անվանակարգում մրցանակ շնորհվեց «Յուքոմ» ՍՊԸ-ին, HSBC գլխավոր գործադիր տնօրենի  հատուկ մրցանակի արժանացավ «Առողջ սունկ» ՍՊԸ-ն, Գրան պրին շնորհվեց «Արմենիա վայն» գործարանին։

Շնորհավորելով մրցանակակիրներին՝ «HSBC Հայաստանի» գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը նշեց. «Մրցանակաբաշխությունը վկայում է միջազգային առեւտրով զբաղվող Հայաստանի կազմակերպություններին  աջակցելու մեր ռազմավարության, ինչպես նաեւ առեւտրի ֆինանսավորման մեր մասնագետների կողմից տրամադրվող փորձառության եւ գերազանց սպասարկման մասին, ովքեր ողջ աշխարհում ձգտում են հաճախորդներին տրամադրել ճիշտ ֆինանսական լուծումներ։ Այս փաստը հպարտանալու առիթ է տալիս։ Ակնկալում եմ, որ մենք կշարունակենք համագործակցությունը ինչպես ընթացքիկ 2014 թվականին, այնպես էլ ՝ ապագայում»։

Թ. Քլեմենցի խոսքով՝ «HSBC»-ի աշխարհագրական սփռվածությունը հասանելի է դարձնում ողջ միջազգային առեւտրի 77%-ը. «Յուրաքանչյուր րոպե մենք աշխարհում իրականացնում ենք 1 մլն դոլարի առեւտրային գործարք։ Իսկ մեր 5800 մասնագետները պատրաստ են օգնել հաճախորդներին իրականացնել առեւտրային գործարքները ավելի քան 60 երկրների հետ՝ նորանոր հնարավորություններ ստեղծելով  բիզնեսի համար եւ նպաստելով նրանց զարգացմանն ու ընդլայնմանը»։

«HSBC բանկ Հայաստանի» առեւտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանը նշեց, որ առեւտրի ֆինանսավորումը մշտապես եղել է HSBC-ի բանկի ԴՆԹ-ում. «Հայաստանն այդ առումով նույնպես բացառություն չէ։ Արդեն հինգերորդ տարին է՝ մենք որդեգրել ենք մի պարզ կարգախոս եւ շարունակում ենքառաջնորդվել դրանով՝ եթե ձեր բիզնեսը հատում է Հայաստանի սահմանները, ապա «HSBC»-ին կարող է օգնել ձեզ երկու կողմում էլ»։

Ա. Փինաջյանը նաեւ տեղեկացրեց, որ մրցանակների արժանացած կազմակերպությունները  հաղթող են ճանաչվել  2013թ.-ին միջազգային առեւտրի ոլորտում ցուցաբերած նորարական մոտեցումների, ակտիվ գործունեության եւ գրանցված զգալի հաջողությունների համար։

Գրան պրիի արժանացած «Արմենիա վայն» գործարան ՍՊԸ-ի գլախոր խորհրդատու Ժան Բատիստ Սուլան, շնորհակալություն հայտնելով մրցանակի համար, նշեց, որ թեեւ «Արմենիա վայն» ընկերությունը երիտասարդ է, սակայն աշխույժ բիզնես է վարում արտահանման բնագավառում. «Այսօրվա դրությամբ, ընկերությունը Հայաստանի ամենամեծ արտահանողն է գինու ոլորտում։ Մենք գինի ենք արտահանում Ռուսաստան, ԱՄՆ, Բալթյան երկրներ եւ Ֆրանսիա։ 2013թ. միջազգային մրցույցում «Արմենիա վայն»-ը ճանաչվեց լավագույն մուսկատ տեսակի գինի արտադրող ընկերություն։ Միջազգային ասպարեզում հաջողություւնների հասնելու համար անհրաժեշտ է դրսից ներմուծել բարձրորակ տեխնոլոգիաներ, ինչն էլ հնարավոր է դառնում  «HSBC»-ի օգնությամբ»։

Նշենք, որ  «HSBC Հայաստանը» անցկացնում է մրցանակաբաշխությունը հինգերորդ տարին անընդմեջ։

Տպել
Ամենաշատ