News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մեկ մարդ զոհվել, եւս 8-ը վիրավորվել են Տաջիկստանի եւ Ղրղըզստանի սահմանին՝ տաջիկական Որուխ անկլավում կրակոցներով միջադեպի արդյունքում:

Համայնքի ղեկավարի տեղակալ Թոլիբջոնա Մախկամովի խոսքով՝ կրակել են ղրղզ սահմանապահները, իսկ բոլոր տուժողները տաջիկական Բեդակի բնակավայրի խաղաղ բնակիչներ են: Զոհվել է 35-ամյա Սաֆոլոդին Շարապովը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը

Ղրղըզստանը դեռեւս չի մեկնաբանում միջադեպը:

Վիրավորներին Որուխի տեղական հիվանդանոց են հասցրել, որտեղ նրանց առաջին բժշկական օգնությունն է ցուցաբերվել: Մախկամովայի խոսքով՝ հիվանդներին Իսֆարի շրջանային կլինիկա տեղափոխելը դեռեւս հնարավոր չէ, քանի որ անկլավը Տաջիկստանին միացնող միակ ճանապարհը փակ է:

Որուխը Ղրղըզստանում տաջիկական ամենամեծ անկլավն է: Համայնքի բնակչությունը հաշվվում է  35 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ