News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բջջային հեռախոսների օգտակար հավելվածների թիվն ավելացել է սթրես-թեսթով: Այն հնարավորություն է ընձեռում թքի միջոցով արագ, պարզ ու կարճ ժամանակում բացահայտել սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը:

Դրա միջոցով անալիզի արդյունքները կարելի է ստանալ առավելագույնը 10 րոպեի ընթացքում: Այդ անելու համար կպահանջվի թքի նմուշը հավաքելու խողովակ եւ հեռախոսի ոսպնյակը: Համակարգը կարելի է կրկնակի օգտագործել: Եվս մեկ կարեւոր հանգամանք. այն դժվար է կոտրել: Meddaily-ի փոխանցմամբ, թեսթի արտադրությունը շուրջ մեկ դոլար է արժենում:

Սա առաջին բջջային թեսթն է, որը հնարավորություն է տալիս բացահայտել կորտիզոլի բարձր մակարդակը: Կորտիզոլը տատանվում է ինչպես ֆիզիկական ծանր հիվանդությունների, այնպես էլ դեպրեսիայի եւ փսիխոզի դեպքում: Ամեն օր թեսթն անցնելու դեպքում մարդիկ կարող են հետեւել շեղումների զարգացմանը եւ ժամանակին միջոցներ ձեռնարկել դրանց դեմ: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ թեսթը շուկայում կհայտնվի 2015 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ