News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 16.49-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղի 11-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկի բակում նկատվել է օձ, որին հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները տան բակում հայտնաբերել են լորտու տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 10-ին, ժամը 14.41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի հին օդանավակայանի երկրորդ թաղամասի թիվ 5 տան բակում օձ է նկատվել, որին հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են լորտու տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 10-ն, ժամը 11.37-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 13-րդ փողոցի թիվ 32 տան բակում օձ է նկատվել, որին հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն Մ. Ե.-ի տան խոհանոցից հայտնաբերել են օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 10-ին, ժամը 09.35-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի նկուղում օձ է նկատվել, որին հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները Հ.Խ.-ի տան նկուղից հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

Տպել
Ամենաշատ