News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պակիստանում Ամերիկյան անօդաչու թռչող սարքը Պակիստանում 6 իսլամիստ գրոհայինի է ոչնչացրել: Գործողությունը տեղի է ունեցել Հյուսիսային Վազիրստանում, Աֆղանստանի հետ սահմանի մոտ:

Անվտանգության ծառայության աղբյուրի փոխանցմամբ՝ մի քանի հրթիռ է արձակվել Դատաքել բնակավայրում գտնվող օբյեկտի ուղղությամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Դրանից մեկ օր առաջ Պակիստանի բանակի հրամանատարությունը հայտնել էր, որ Հյուսիսային Վազիստանում գրոհայինների դեմ ուղղված զինվորականների գործողության ընթացքում հաջողվել է ազատագրել ծայրահեղականների կողմից գրավված Միրանշահ քաղաքի 80 տոկոսը: Այդ քաղաքը համարվում էր արմատական իսլամիստների հենակետը, որոնք առնչություն ունեն «Ալ Կաիդայի» ցանցի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ