News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեկ օր չքնելու դեպքում մարդու մոտ կարող են շիզոֆրենիայի ախտանշաններ ի հայտ գալ: Այս մասին հայտարարել են Բոննի համալսարանի եւ Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները: Եվ այսպես. կենտրոնացումը նվազում է, փսիխոզ է նկատվում, մարդուն տարօրինակ մտքեր են տանջում, նա սխալ է ընկալում իրականությունը:

Այս տեսությունն ապացուցվել է 18-40 տարեկան 24 առողջ կամավորների մասնակցությամբ անցկացված գիտափորձի արդյունքում: Meddaily-ի փոխանցմամբ, նախ մարդիկ լաբորատորիայում նորմալ քնել են: Մեկ շաբաթ անց կամավորների համար անքուն գիշեր են կազմակերպել, իսկ հաջորդ առավոտ նրանց խնդրել են պատմել իրենց զգացողությունների եւ մտքերի մասին:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ անքուն գիշերից հետո խախտվել է ուղեղի կարեւոր՝ տեղեկատվության զտման գործառույթը:

Բացի այդ, գիտափորձի մասնակիցները չափազանց զգայուն են եղել լույսի եւ գույնի հանդեպ, նրանց մոտ փոխվել է ժամանակի եւ բույրերի զգացողությունը: Սովորաբար նույնը պատահում է հոգեկան խանգարումների զարգացման, այդ թվում՝ շիզոֆրենիայի դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ