News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՌԴ արտաքին պարտքը 2014թ. հուլիսի 1-ին կազմել է 720, 926 միլիարդ դոլար, իսկ 2014թ. հունվարի մեկի դրությամբ 728,859 միլիարդ դոլար, վկայում են Ռուսաստանի բանկի նախնական տվյալները:

Այսպիսով, երկրի արտաքին պարտքը տարվա սկզբի համեմատությամբ կրճատվել է 7,9 միլիարդ դոլարով կամ 1,1%-ով: Տարեկան կտրվածքով ՌԴ-ի արտաքին պարտքը աճել է 13,2 միլիարդ դոլարով կամ 1,9%-ով:

Պարտքի ընդհանուր գումարից պետական կառավարման մարմիններին բաժին է ընկել 54,638 միլիարդ դոլար, ԿԲ-ին՝ 16,04 միլիարդ դոլար: Պարտքի առյուծի բաժինը բանկերին (206.531 միլիարդ դոլար) եւ տնտեսության այլ հատվածներին է բաժին ընկնում (443,716 միլիարդ դոլար), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Երկրորդ եռամսյակում ՌԴ արտաքին պարտքը ավելացել է 0,7%-ով կամ 5,1 մլրդ դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ