News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության ծառայությունը չի մեկնաբանում «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզում հայտարարվելու մասին տեղեկությունը:

ԱԱԾ-ին լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ «ԱրմենՏել»-ի գործով նախաքննություն է ընթանում: Այլ մանրամասներ ԱԱԾ-ին հրաժարվեց ներկայացնել:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ից նույնպես հայտնեցին, որ այս տեղեկությունը չեն մեկնաբանում:

Նշենք, որ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝  Կլիմկոն հետախուզման մեջ է գտնվում 2014 թվականի փետրվարից։ Ավելին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն նույնիսկ ձերբակալված անձ կա: Մեր տեղեկություններով, նա նույնպես «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին աշխատակից է, ով ձերբակալվել է արտերկրում եւ ներկայում քննարկվում է նրան Հայաստան տեղափոխելու հարցը:

Հիշեցնենք, 2009-ի ապրիլից ընկերության ղեկավարությունը ստանձնած Ի. Կլիմկոն 2013-ին սկզբին անսպասելիորեն ազատվեց աշխատանքից` չսպասելով անգամ իր աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտին, որին ընդամենը մի քանի ամիս էր մնացել, եւ շտապ լքեց Հայաստանը: Հենց այդ ժամանակ էլ տեղեկություններ տարածվեցին, որ նա մեծ ֆինանսական չարաշահումներ է թույլ տվել, այդ պատճառով էլ հեռացվել է պաշտոնից: Այժմ արդեն այս տեղեկություները, կարծես թե, հաստատվում են:

Տպել
Ամենաշատ