News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  այսօր՝ հուլիսի 10-ին, ՀՀ կառավարության նիստում  վարչապետ Հովիկ Աբրահամյանից ստացած հանձնարարականով  մեկնել  էր  Լոռու մարզ` ծանոթացել երկու օր առաջ տեղացած ուժեղ կարկուտից տուժած մի շարք համայնքների կրած վնասներին:  

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փոխմարզպետներ Տիգրան Բադոյանի եւ Վանիկ Ասատրյանի   ուղեկցությամբ  նախարարը եղել է Գարգառ, Հոբարձի, Գյուլագարակ, Վարդաբլուր, Ամրակից, Կուրթան համայնքներում, ուր   կարկուտը վնասել է  ցորենի, գարու, կարտոֆիլի ցանքատարածություններն ու պտղատու այգիները:

Տուժած բոլոր տնտեսություններում   նախարարը  զրուցել է գյուղացիների հետ, նշել, որ  կարկուտի պատճառած վնասները հաշվարկելու  եւ  ՀՀ կառավարություն ներկայացնելու համար ստեղծվել է  մարզային հանձնաժողով, որի վերջնական ամփոփումների հիման վրա էլ, անհատական մոտեցումով  եւ ըստ վնասի արձանագրված չափի,  կազմակերպվելու է տուժած գյուղացիների օժանդակությունը:

Մինչ այդ  մարզպետարանը կարճ ժամկետում պետք է  հաշվարկի  եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնի  աշնանացան ցորենի սերմացուի ողջ պահանջարկը, պետական աջակցության ծրագրերի շրջանակներում այն լիովին բավարարելու համար:

Գյուղացիների կողմից բարձրացված  մյուս  հարցերին ընթացք տալու համար, նախարարը խոստացել է դրանք ներկայացնել հանրապետության վարչապետին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ