News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն, այսօր՝ հուլիսի 10-ին, ընդունել է Ֆրանսիայի Լե Պեն-Միրաբո քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Միշել Ամիելի գլխավորությամբ, եւ նրա հետ քննարկել մի շարք բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման խնդիրը:

 ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը ողջունել է ԼՂՀ եւ Ֆրանսիայի քաղաքների միջեւ ապակենտրոնացված համագործակցության հաստատումը՝ գնահատելով դա որպես կարեւոր ներդրում Արցախի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների զարգացման գործում։

 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մշակույթի եւ կրթության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները եւ հեռանկարները։

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ