News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հունիսի 29-ին տեղի ունեցած ուժեղ քամուց վնասված ինտերնետ կապն ու հեռախոսակապը «ԱրմենՏել» ընկերությունը շատ մոտ ապագայում կվերականգնի:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ընկերության լրատվական ծառայությունից, առաջին իսկ օրվանից ընկերության տեխնիկական մասնագետները վերականգնման աշխատանքներ են իրականացնում եւ վերականգնում են կապը, ու մինչեւ այս պահը՝ ժամը 21:00-ն, ընթանում են աշխատանքներ: Ընկերության աշխատակիցները վստահեցրին, որ շատ մոտ ապագայում բնակչությանը հասանելի կլինեն եւ ֆիքսված կապը, եւ ինտերնետը:

Նշենք, որ վարդենիսցիները NEWS.am-ին բողոքել էին, որ իրենց մոտ արդեն 10 օր ինտերնետն ու հեռախոսակապը հասանելի չեն:

Ավելի վաղ NEWS.am-ը  հաղորդել էր, որ  հունիսի 29-ին Վարդենիսում ուժեղ հողմ էր գրանցվել, ինչի հետեւանքով ամբողջությամբ պոկվել էին 10 տների, մասնակիորեն՝  90 տների կտուրներ, ջարդուփշուր էին եղել ապակիներ, շրջվել էր 20-ից ավելի էլեկտրասյուն, վնասվել էր նաեւ Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցի տանիքը: Հուլիսի 3-ին կառավարությունը որոշեց 20 մլն դրամ հատկացնել տուժած վարդենիսցիներին:

Տպել
Ամենաշատ