News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարարությունը հերքում է, որ հուլիսի 9-ին Վարդենիսում 4 երեխաները ջրից են թունավորվել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից, հուլիսի 9-ին, ժամը 13:00-ի սահմաններում Վարդենիսի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացված 4 երեխան Գեղարքունիքի մարզի Արփունք համայնքի նույն օջախից են` երկու եղբոր զավակներ։ Նրանցից երեքը 8 տարեկան են, մյուսը` 10։ Ի դեպ, զույգ քույրերը Աբովյան քաղաքից են և արդեն մեկ ամիս է, ինչ հյուրընկալվում են Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղում` հորեղբոր տանը:

Հիվանդանոց ընդունվելիս երեխաներն ունեցել են փսխում, ընդհանուր թուլություն, գլխացավ, որովայնի ցավ, իսկ երկուսի մոտ գրանցվել է նաև ջերմություն` 38.30 և 37.40:

Երեխաները մանրամասն զննվել են, կատարվել են լաբորատոր–գործիքային հետազոտություններ: ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանի հետ հեռախոսային խորհրդատվության արդյունքում վերջինիս կողմից  համապատասխան ցուցումներ են տրվել հիվանդների վարման վերաբերյալ:  Նախնական ախտորոշումն է չճշտված ախտածագման գաստրոէնտերիտ: Կասկածվում է էնտերովիրուսային վարակ, որի նկատմամբ հետազոտությունները շարունակվում են:

Երեխաների վիճակը կայուն է` դրական դինամիկայով: Ներկայումս չեն ջերմում, սրտխառնոց և փսխումներ չկան:

Նշենք, որ հուլիսի 9-ին մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ադրբեջանցիները դիվերսիոն հարձակում են գործել Քարվաճառի ուղղությամբ, մի քանի ադրբեջանցիներ հասել են մինչեւ Վարդենիս: Քաղաքում մարդիկ խոսում էին, թե ադրբեջանցիները ցանկացել են թունավորել ջուրը:

Տպել
Ամենաշատ