News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունն ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Աջակցություն շրջանակաձեւ միգրացիային եւ վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիրը «Միգրացիայի կողմնացույց» տեղեկատվական արշավի շրջանակներում եւ Հայկական Կարիտաս ՀԿ-ն հայտարարում են «Ճամպրուկ 2014» միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթ:

Մրցույթը նպատակ ունի միավորել Երեւանի եւ մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչների ներուժը միգրացիոն հիմնախնդիրների լուսաբանման շուրջ եւ խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին: 

Մրցույթին կարող են մասնակցել Երեւանի եւ ՀՀ բոլոր մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու անկախ լրագրողները:

 Ընտրության չափանիշներն են`

• Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել 2014 թվականի հունվարից 1-ից մինչեւ 2014 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ միգրացիոն թեմաներով, այդ թվում հայաստանցիների վերադարձի եւ վերաինտեգրման մասին պատմություններ, անկանոն միգրացիայի վտանգների մասին պատրաստած հեռուստահաղորդումներ, ռադիոհաղորդումներ, մամուլի հրապարակումներ եւ ինտերնետային պարբերականներում ներկայացված լրագրողական նյութեր:

• Նյութերում պետք է պահպանված լինեն լրագրողական էթիկան եւ հեղինակային մոտեցումը:

• Նյութի բովանդակությունը պետք է լինի հանրությանը մատչելի:

• Ընտրված թեման պետք է լինի սպառիչ եւ հարցի շուրջ պարունակի համակողմանի տեղեկատվություն:

• Նյութերը կարող են լինել հայերեն եւ ռուսերեն լեզուներով: 

• Յուրաքանչյուր  լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ:

Ոլորտի մասնագետներից եւ լրագրող-փորձագետներից կազմված ժյուրին կընտրի  մրցանակակիրներ հետեւյալ անվանակարգերում` հեռուստահաղորդում, ռադիոհաղորդում, տպագիր եւ առցանց հոդված, մուլտիմեդիա նյութ (1-ին տեղ`180 000 դրամ, 2-րդ տեղ` 90 000 դրամ, 3-րդ տեղ` 45 000 դրամ): Կտրամադրվեն նաեւ հատուկ մրցանակներ հայաստանցիների վերադարձի եւ վերաինտեգրման մասին պատմությունների եւ անկանոն միգրացիայի վտանգների լուսաբանման համար(100 000 դրամական):

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացված դիմում-հայտի ձեւը եւ այն նյութի հետ ներկայացնել «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն (հասցե` ք. Երեւան, Բաղրամյան 2, բն 5): Հայտի ձեւը կարող եք գտնել նաեւ www.migrant.am  ինտերնետային կայքում:

Տպագիր մամուլում կամ ինտերնետ պարբերականներում տեղադրված նյութերը կարող եք ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետեւյալ էլ. փոստի հասցեով` [email protected]:

Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը 2014 թվականի նոյեմբերի 1-ն է (մինչեւ ժամը 18:00-ը):

Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ «ՃԱՄՊՐՈՒԿ» լրագրողական մրցանակաբաշխությունը նվիրված է Միգրանտների միջազգային օրվան, որը ամեն տարի նշվում է դեկտեմբերի 18-ին:

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար զանգահարել`

093 347 077, 010 56-25-73 հեռախոսահամարներով:

Տպել
Ամենաշատ