News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հյուսիսատլանտյան դաշինքը շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության շարունակությամբ: Այդ մասին այսօր՝ հուլիսի 10-ին,NEWS.am-ի թղթակցին հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով երկկողմ համագործակցության հետագա հեռանկարներին՝ հաշվի առնելով Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

Պատգամավորը հույս հայտնեց, որ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունները հետագայում եւս կզարգանան: «Կարծում եմ, որ ներկայիս դժվար իրավիճակում, հաշվի առնելով Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները, (Ուկրաինայով պայմանավորված) Հայաստանին կհաջողվի չհայտնվել այդ հարաբերությունների էպիկենտրոնում: Քանի որ Հայաստանը փոքր պետություն է եւ ունի կարեւոր ու դեռեւս չլուծված ղարաբաղյան խնդիր, երկրի իշխանություններն ու քաղաքական ուժերը պետք է կարողանան այն մի կողմ պահել հզոր տերությունների շահերի բախումից», - ընդգծեց Խաչատուր Քոքոբելյանը:

Քոքոբելյանի համոզմամբ՝ ՀԱՊԿ-ը, որքան էլ դա հերքեն Հայաստանի իշխանությունները, որպես անվանգության համակարգ՝ սպառել է իրեն: «Ադրբեջանը իր զենքի 80%-ը գնում է Ռուսաստանից: Այս ոլորտում Ադրբեջանի մյուս գործընկերը Բելառուսն է: Անփութությամբ վերաբերվել այս հանգամանքին, կնշանակի անփութությամբ վերաբերվել նաեւ Հայաստանի անվտանգությունն ու մեր ժողովրդի զարգացման հնարավորություններին», - եզրափակեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ