News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եթե Հայաստանը փաստաթուղթ ստորագրի Եվրասիական տնտեսական միության հետ, դա չի նշանակում, որ փակվում են դռները Եվրոպական միության հետ երկխոսության եւ «Համագործակցության մասին», «Գործընկերության մասին» կամ «Ասոցացման մասին» փաստաթղթերիի ստորագրման համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Դեսպանը պարզաբանել է, որ այս պահին Ասոցացման մասին համաձայնագիրը ենթադրում է ԵՄ հետ Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի կնքած միջազգային պայմանագրեր: «Եթե Հայաստանի դեպքում այդ փաստաթուղթը չներառի նշված համաձայնության ողջ բովանդակությունը, ապա եզրն ու անվանումն այլ պետք է լինեն: Սակայն դա այնքան էլ կարեւոր չէ, կարեւոր է ձեռք բերված համաձայնության էությունը»,- ընդգծել է Ռայներ Մորելը: Դիվանագետը կարծիք է հայտնել, որ Հայաստանի սպասվող անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի խոչընդոտելու Հայաստան-ԵՄ հարաբերություններին:

«Մեր երկրում մենք ականատես ենք շատ բարեփոխումների, որոնք իրականացվել են ԵՄ օգնությամբ, որոնք տեղ են գտել քաղաքական բնագավառում, եւ կարող են տեղ ունենալ նաեւ տնտեսական բնագավառում: Սակայն որոշ երեւույթներ անհնարին կդառնան, քանի որ դրանք բացառելու են միմյանց, հետեւաբար, ինչ-որ բան անհնար կլինի: Եվրամիությունն ասում է՝ մենք պետք է հայկական կողմից իմանանք, թե ինչ է ստորագրվելու, ինչն է հնարավոր, ինչը՝ ոչ: Դուք պետք է բացատրեք դա»,- նշել է Ռայներ Մորելը:

Հիշեցնենք, որ 2013թ.-ի նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում Հայաստանը չվավերացրեր ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրն այն բանից հետո, երբ սեպտեմբերի 3-ին հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ