News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության երկարաձգումը բացառապես կապված է այսօր Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող քաղաքական առուծախով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ցավոք, կախված չէ մեր երկրի իշխանություններից: «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության երկարաձգումը միայն տեխնիկական խնդիրներով չէ պայմանավորված, ինչպես նշում են մեր երկրի իշխանություններն ու արտգործնախարարությունը: Եթե Հայաստանն անդամակցի այդ անհեռանկարային միությանը, այդ դեպքում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրի հնարավորությունները որոշակի սահմանափակումների կենթարկվեն. Գաղտնիք չէ, որ ադրբեջանական մամուլում տեղեկություններ կան, որ եթե Ռուսաստանը կարողանա ապահովել երեք ազատագրված տարածքների վերադարձ, ապա Ադրբեջանը կքննարկի ԵՏՄ մուտք գործելու մասին հարցը»,- նշել է Խաչատուր Քոքոբելյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետաձգման պատճառները դեռ հայտնի չեն, սակայն, ամեն դեպքում, որեւէ լուրջ քաղաքական խնդիր չկա: Նրա խոսքով՝ համաձայնություն էր ձեռք բերվել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները հուլիսի 3-ին կհանդիպեն, սակայն այդ հանդիպումը չի կայացել: Սակայն վարչապետը վստահություն է հայտնել, որ մինչեւ տարվա վերջ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը կլուծվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ