News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այս տարվա հունիսին Հայաստանում դոլարի փոխարժեքի անկման միտում է գրանցվել (տես. գրաֆիկը): Մայիսի սկզբին մեկնարկելով 413.49 դրամից՝ ժամանակաշրջանի ավարտին դոլարը հասավ 407.58 դրամի: Տարբերությունը, կարծես, այնքան էլ մեծ չէ, 6 դրամից փոքր-ինչ պակաս:

100 դոլարանոց թղթադրամով փոխանցում ստացողների համար այն փոխանակելիս վնասը կազմում է «ընդամենը» 600 դրամ, ինչը հավասարազոր է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտով վեց անգամ երթեւեկելուն: Համաշխարհային այդ արժույթի գնորդները կտնտեսեն 1.5%-ից պակաս, ինչը դոլարի խոշոր առքի դեպքում արդեն որոշակի շահույթ է տալիս:

Դոլարի հիմնական գնորդները, բնականաբար, արտահանողներն են: Բացի այդ, արտերկրի կապիտալով հայրենական ձեռնարկությունները (օրինակ՝ «Գազպրոմ Հայաստան»-ը եւ այլն) մայր-ընկերություններին շահաբաժինները փոխանցում են դոլարով:

Հակառակ գործընթացը. փոխանցումներ ստացողներն արտասահմանյան արժույթը փոխանակում են (նույն դոլարը, ինչպես նաեւ եվրոն եւ ռուսական ռուբլին) դրամով՝ իրենց ընթացիկ ծախսերի համար: Ընդհանուր առմամբ, արժութային շուկայում գործոնները բավականաչափ են:

Բայց մեզ մոտ դոլարի փոխարժեքը որոշվում է ոչ թե հաշվարկային ճանապարհով, այլ «NASDAQ OMX ARMENIA» ֆոնդային բորսայի ամենօրյա արդյունքներով: Այսինքն՝ դոլարի պահանջարկն այստեղ որոշվում է փոքր թվով «խաղացողներով»: Բնականաբար, այս իրավիճակը մանեւրելու բավական լավ հնարավորություն է տալիս փոխարժեքի հարցում, որը պաշտոնապես կոչվում է «ազատ»:


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ