News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կանադացի պրոֆեսիոնալ ակրոբատ Գրեգ Ռոուն ցույց է տվել իր վարպետությունը՝ մի քանի անհավանական ցատկ կատարելով բատուտի վրա 55 մետր բարձրությունից, որը գրեթե հավասար է 25 հարկերի բարձրությանը, հաղորդում է «NEWSru.com»-ը:

Նրա ազատ անկման արագությունը կազմել է 150 կմ/ժ՝ այդ ընթացքում տարբեր պտույտներ իրականացնելով: Թեեւ բատուտը բավական լայն տեսք ունի, թվում է, որ բավական հեշտ է վրիպել: Սակայն օդու մՌոուի բոլոր շարժումներն, ինչպես նաեւ վայրէջքը բավական վստահ են թվում. Մի պահ նույնիսկ թվում է, որ «այդքան էլ բարդ չէ»:

Ինչպես նշված է հոլովակի նկարագրության մեջ, Գրեգը 25 տարեկանէ, ծնվել է Ռուսաստանում, սակայն հինգ տարեկանում նրան որդեգրել է կանադացի ընտանիքը: Կանադայում նա սկսել է զբաղվել մարմնամարզությամբ՝ դառնալով բատուտի ցատկի ազգային չեմպիոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ