News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրոպական դատարանը որոշել է, որ Թուրքիայի՝ արդեն Գերմանիայում բնակվող քաղաքացիները կարող են ամուսնական վիզայի համար դիմել առանց գերմաներենի տիրապետման քննության հանձնման:

Յոթ տարվա ընթացքում Բեռլինը պնդում էր լեզվի քննություն անցնելու անհրաժեշտության մասին՝ հաշվարկով ամուսնությունների դեմ պայքարելու եւ միգրանտների ինտեգրացմանը նպաստելու համար:

Սակայն դատավորները գտել են, որ գերմանական իշխանությունների քաղաքականությունը հակասում է ԵՄ հետ Թուրքիայի համաձայնությանը, որը կնքվել է 1970-ական թթ.-ին:

Փաստաթղթի համաձայն՝ Եվրամիություն տեղափոխվել ցանկացող թուրք քաղաքացիների համար հավելյալ սահմանափակումներ չպետք է լինեն:

Դատարանը հատուկ ընդգծել է, որ որոշումը վերաբերում է ոչ միայն Գերմանիայի, սակայն ցանկացած այլ երկրի, որտեղ լեզվի իմացություն են պահանջում, հաղորդում է BBC-Ի ռուսական ծառայությունը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ