News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի Ռիո դը Ժանեյրոյում ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի օրն անվտանգությունը կապահովեն 26 հազար ոստիկաններ, փոխանցում «Ռոսիյսկայա գազետան»։

Հուլիսի 13-ին՝ աշխարհի առաջնության եզրափակչի օրը,  «Մարականա» մարզադաշտում մրցելու են Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականները։ Արգենտինայի երկրպագուները այժմ Ռիո դը Ժանեյրո են մեկնում՝ իրենց հավաքականի հաղթանակն ակնկալելով։ Բուենոս-Այրեսից  ավիատոմսերի արժեքը  բարձրացել է երկու–երեք անգամ։ 

Ռազմական ոստիկանության հինգ հազար ներկայացուցիչ կապահովեն անվտանգությունն այն վայրերում, որտեղ սպասվում են  մարդկանց ամենամեծ կուտակումները. Կոպակաբանայի եւ Լապայի զբոսաշրջային թաղամասերում։ Խաղի ժամանակ մարզադաշտում հավելյալ ներկա կլինեն մասնավոր անվտանգության ընկերությունների  կես հազարից ավելի ներկայացուցիչներ։

Անվտանգության հավելյալ միջոցները կապված են նաեւ Ռիո դը Ժանեյրո շուրջ 15 պետություննեերի եւ կառավարության  ղեկավարների այցի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ