Հուլիսի 5-ին Մարսելի Համագումարների պալատում տեղի ունեցած համերգով ավարվեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ, ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ ու Ֆրանսահայ Երիտասարդական Միության ջանքերով կազմակերպված Հայաստանի պարարվեստի պետական «Բարեկամություն» համույթի հյուրախաղերը Ֆրանսիայում։
Փարիզի, Լիոնի եւ Մարսելի անմենահեղինակավոր սրահներում կայացած համերգներով հայ երիտասարդները ֆրանսիացի հանդիսատեսին հիացրին իրենց բարձրարվեստ կատարումներով, նորարարական շնչով ու երաժշտական տպավորիչ ընտրանիով` Կոմիտասից մինչեւ Վիվալդի, Սայաթ-Նովայից մինչեւ Մոցարտ, հայկական ժողովրդական մեղեդիներից մինչեւ Արամ Խաչատրյան։