News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկայում: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 11-ին, Սոչիում Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ժամանակ:

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ առեւտրաշրջանառության աճող ծավալի մակարդակից եւ վստահություն հայտնել, որ այն կշարունակի նոր թափ ստանալ Հայաստանի՝  Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո:

Կողմերը վստահություն են հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ