News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղազախստանը վճռականորեն տրամադրված է ցույց տալ, որ Եվրասիական տնտեսական միության ձեւավորման մասին համաձայնության ստորագրումը չի նշանակում, թե Աստանան իր անկախությունը կզիջի հարեւաններին: Այդ մասին գրել է Վաշինգթոնում գործող Մերձարեւելյան ինստիտուտի գիտաշխատող Ալեքս Վատանկան ամերիկյան «The National Interest»  ամսագրում: 

«ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ Ուկրաինայի հետ կապված լարված հարաբերությունների շրջանում կենտրոնա-ասիական պետություն Ղազախստանը որոշեց մերձենալ Մոսկվայի հետ տնտեսական համագործակցության բնագավառում: Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը մայիսի 29-ին պաշտոնական համաձայնություն ստորագրեցին եւ հիմնեցին Եվրասիական տնտեսական միությունը՝ ստեղծելով տնտեսական նոր բլոկ, որը գոյություն ունի Եվրասիական մայրցամաքում,- հավելել է փորձագետը:- Սակայն միեւնույն ժամանակ ղազախները վճռականորեն ցանկանում են ցույց տալ, որ վերջին իրադարձությունն ամենեւին էլ չի նշանակում, թե Աստանան իր անկախությունը կզիջի մեծ հարեւաններին: Այն ժամանակ, երբ ռուս եւ բելառուս պաշտոնյաները գովերգում էին ԵՏՄ-ն որպես առաջին քայլ դեպի լայն ինտեգրացում, որը վերջնական արդյունքում կհանգեցնի նաեւ քաղաքական ու ռազմական միաձուլման, Աստանան պնդում է, որ ԵՏՄ-ի միակ նպատակը եվրասիական տնտեսական զարգացումն է, եւ ԵՏՄ վերաբերյալ ինչ-որ քաղաքական նպատակներ չեն հետապնդվում»:

Ալեքս Վատանկիի խոսքով՝ նախագահ Նազարբաեւը զգուշացրել է միջոցառումների մասին, որոնք կարող են խափանել ԵՏՄ ձեւավորումը, եթե քաղաքական ազդեցություն գործելու ձգտումն առաջնահերթային դառնա, քան տնտեսական համագործակցությունը, ինչպես նաեւ նշել է լրացուցիչ պետությունների անդամակցության վաղաժամկետ լինելու մասին, քանի դեռ ԵՏՄ-ն չի ինքնահաստատվել: «Նախագահ Նազարբաեւը նշեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին եւ նախազգուշացրեց: Ղազախ նախագահը հայտարարեց, որ Հայաստանը կարող է հավակնել ԵՏՄ անդամակցությանը միայն ճանաչված սահմաններով: Ղազախստանը չի ցանկանում է ներգրավվել հայ-ադրբեջանական հակամարտությունում կամ անուղղակի միանալ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի մոտ 20 տոկոսի բռնազավթմանը: Այլ կերպ ասած՝ Ղազախստանի նախագահի ուղերձը հստակ էր. Աստանան  միտք չունի ԵՏՄ-ն տեսնել որպես Արեւմուտքին հակակշիռ, որը Մոսկվայի տարածաշրջանային քաղաքական ամբիցիաների իրականացման մեխանիզմ կդառնա»,- նշել է վերլուծաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ