News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Սիեթլ քաղաքում փակվել է միակ խանութը, որտեղից կարելի էր օրինականորեն մարիխուանա գնել անձնական սպառման համար, փոխանցում է NBC հեռուստաալիքը։

Խանութը առաջին իսկ օրերին վաճառել է ամբողջ ապրանքը։ Դրա սեփականատեր Ջեյմս Լեթրոպը կարող է պաշարները լրացնել միայն երկու շաբաթից։ Վաշինգտոն նահանգում մարիխուանայի առեւտրի երեք լիցենզիա է տրվել։ Ընդ որում, ամենամեծ՝ Սիեթլ քաղաքում ընդամենը մեկը, փոխանցում է «Ինտերֆասքը»։

Լեթրոպի խոսքով՝ վաճառքն այնքան ակտիվ է, որ խանութների ողջ ապրանքը սպառվել է։ Ըստ իշխանությունների՝ երեք օրում վաճառքից 148 հազար դոլար է մտել պետական գանձարան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ